Սահմանային ստուգումը ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում. ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կողմից Ավստրիայի հետ իր սահմանին սահմանային ստուգումների վերսկսումը ժամանակավոր բնույթ է կրում և նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ. այս մասին նշված է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամուլի բաժնի տարածած պարզաբանման մեջ:

«Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա են թելադրում անվտանգության պահանջները, և այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ:

Այդուհանդերձ, սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երևանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաև Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Ավստրիայի և Շվեդիայի համար»:




Լրահոս