ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Քիշնևում սեպտեմբերի 17-18-ը կայանալիք «Հարկադիր կատարողի կարգավիճակը. կատարողական գործընթացի զարգացումը» թեմայով գիտագործնական համաժողովին:
Նշենք, որ միջոցառումը նվիրված է Մոլդովայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային միության կազմավորման 5-ամյակին: