Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքէջում Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հրաժարականի հայտագիր է հայտնվել:
«Ավելի քան երեք ամիս Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոն զբաղեցնող Միխայիլ Սաակաշվիլին չի կատարել իր ոչ մի խոստումը»,- ասվում է հայտագրի տեքստում:
Նշվում է, որ երեք ամսվա ընթացքում Օդեսայի մարզի բնակիչները ոչ մի դրական փոփոխություն չեն տեսել: Կոռուպցիայի ու բարեփոխումների դեմ պայքարն իրականացվում է միայն խոսքերով, նշվում է տեքստում:
Տաթև Ֆռանգյան