
Travel.ru զբոսաշրջային ծառայությունը պարզել է, թե 2015 թ.-ի ռուս զբոսաշրջիկները որ ԱՊՀ երկրներին են նախապատվություն տվել, գրում է «Ինտերֆաքսը»:
Համաձայն ներկայացված տվյալների՝ ԱՊՀ 10 ամենահայտնի քաղաքների շարքում են Մինսկը, Կիևը, Ալմաթան, Բաքուն, Երևանը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեկը, Տաշկենտն ու Քիշնևը:
Ռուս զբոսաշրջիկների շարքում ԱՊՀ 10 ամենապոպուլյար երկրների ցուցակը գլխավորում է Բելառուսը, որին բաժին է հասնում բոլոր ուղևորությունների 37 տոկոսը, Ուկրաինան՝ 22%-ը, Ղազախստանը՝ 16%-ը, Ադրբեջանը՝ 9% ու Հայաստանը՝ 7%: