Րաֆֆի Հովհաննիսյանը Բեյրութում Արամ Ա կաթողիկոսի հետ քննարկել է առկա մարտահրավերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտել է քառօրյա իր այցը Լիբանան՝ Մեծն Տան Կիլիկիո նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ վեհափառը քննարկել են հայրենիքի ու հայ ազգի առջեւ ծառացած արդի մարտահրավերներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի եւ թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին:

Նա հնարավորություն է ունեցել այնտեղ հանդիպելու համայնքի ղեկավարներին ու հպարտ շնորհավորանքի իր ուղերձը հղելու աշխարհի բոլոր ծագերից հավաքված ուխտավորներին:




Լրահոս