Լրացել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցմահ դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևից փողերի յուրացման մեջ մեղադրվող ռուսաստանաբնակ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին, հետաքննությունը տնային կալանքը երկարաձգելու միջնորդությամբ դատարան չի դիմել:

«Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին, այն երկարացնելու միջնորդություն դատարան չի ներկայացվել»,- գրում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով են Մոսկվայի քաղաքային դատարանին:

Այսպիսով՝ հետաքննիչները պետք է Հայրապետյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրեն ազատազրկման հետ կապ չունեցող միջոց, դա կարող է լինել երկիրը չլքելու ստորագրություն կամ ոստիկանություն ներկայանալու պարտավորություն:




Լրահոս