Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկ, այսօր լրագրողների հետ զրույցում չպատասխանեց երեկ Ազգային ժողովում հնչած այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը չպետք է տանը նստի: Նա նշեց, թե ինքը չէ այն մարդը, ով պետք է պատասխանի այդ հարցին:
Միաժամանակ, պատգամավորը նշեց, որ ինքը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և կարծում է, որ այն մեր երկրի համար առաջխաղացման հնարավորություններ կընձեռի:
«Դա լավ հարց չէ, ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ պետք է անի: Ես էլ ընդդիմադիրների ասածին չեմ հավատում, նախագահի ասածին եմ հավատում: Ես հավատում եմ նրա հայտարարությանը: Դա ՀՀ նախագահի ասած խոսքն է», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան