ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Ի՞նչ ունի Ռաֆֆին թաքցնելու հավաքված ժողովրդից
Իշխանությունը առաջարկում է լրագրողների ներկայությամբ զրուցել, “ընդդիմությունը” հրաժարվում է: Իշխանություններին հրապարակային, ամբողջ ժողովրդի առջև պահանջներ ներկայացնելը և փակուղու առջև կանգնացնելը, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր ընդդիմաության երազանքն է: Իսկ Հայստանում քաղաքացիների վստահության քվեն ստացած թեկնածուն հրաժարվում է դա անել:
Մի բան է անհասկանալի, եթե Սերժ Սարգսյանը երեկ համաձայնվեր և Բաղրամյան 26-ից իջներ Ազատության հրապարակ, այդ ինչպես էր տեղի ունենալու իշխանության փոխանցումը ժողովրդին, որի համար էլ Ռաֆֆին պահանջում էր հանդիպում: Ի՞նչ, Ազատության հրապարակի ողջ բազմությանը պիտի ասեին ներող լինեք, բայց առանձին խոսալու բան ունենք: Էդ ի՞նչպես է իշխանությունը փոխանցվում ժողովրդին առանց ժողովրդի ներկայության:
Սա ֆարսի, սա ֆարս հանդիսացող ընտրությունների տրամաբանական շարունակությունն է: Սա գործարք է: Եվ միայն միամիտները կարող են մասնակցել քաղաքական այս առևտրին”: