Թուրքիայում չեն դադարում ահաբեկչությունները. 3 ոստիկան է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Մարդին նահանգում հերթական ահաբեկչությունն է իրականացվել: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Քրդստանի աշխատավոր կուսակցության (PKK) զինյալները Նուսայբինի շրջանում զրահամեքենա են պայթեցրել: Զրահամեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է 3 ոստիկանության աշխատակից, նրանցից մեկը կոմիսար է եղել:

Ահաբեկիչները պայթեցրել են ճանապարհին նախօրոք տեղադրված պայթուցիկը, երբ զրահամեքենան անցել է ճանապարհի այդ հատվածում: Տարածքում լայնամասշտաբ օպերացիա է իրականացվել, շրջանից ելքն ու մուտքը վերահսկողության տակ է վերցվել:

Երկրի Սիիրտ նահանգի Երուխ ու Փերվարի շրջաններում ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված օպերացիայի արդյունքում ոչնչացվել է 9 ահաբեկիչ:




Լրահոս