Նավթի շուկան մոտակա կես տարին կլինի ճնշման տակ. վերլուծաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթի համաշխարհային շուկան մոտակա 6 ամիսը կարող է լինել ԱՄՆ կողմից թերթաքարային նավթի ու պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո Իրանից ավանդական նավթի մատակարարումների ճնշման տակ: Նման կարծիք է հայտնել ВТБ24 ներդրումային վարչության վերլուծաբան Տիմուր Հայրուլինը:

Ինչպես նշել է փորձագետը, «մեկ բարելի համար $50-ից ոչ շատ ցածր նավթի գնի պահպանումը» կարևոր է ռուսական ֆինանսական շուկայի համար: Սակայն «մոտակա կես տարին  նավթի շուկան  կարող է լինել ԱՄՆ կողմից թերթաքարային նավթի ու պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո Իրանից ավանդական նավթի մատակարարումների ճնշման տակ»,- ասվում է Հայրուլինի մեկնաբանություններում:

Ընդ որում, վերջինս նշում է, որ «Moody’s-ի տվյալների համաձայն՝ ամերիկյան թերթաքարային ընկերությունների միջին ծախսերը կազմում են մեկ բարելի համար 51 դոլար»:

«Այդ պատճառով էլ մեկ բարելի համար WTI ընթացիք 45 դոլար  գնով վաճառքի դեպքում ընկերությունների մեծ մասը վնասով են աշխատում»,- կարծիք է հայտնել վերլուծաբանը:

Տաթև Ֆռանգյան




Լրահոս