Չեխովի անվան դպրոցի շուրջ աղմուկը չի դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ դեռեւս 2012թ ռուսերենի ուսուցիչներից Անաստասիա Բայկալովան հանդես էր եկել բաց նամակով, որտեղ ներկայացրել էր դպրոցում տիրող իրավիճակը, եւ, ահա, այս օրերին նշված բաց նամակը բուռ քննարկման առարկա է դարձել մասնագիտական շրջանակներում: Նկատենք, որ սա միակ աղմկալի դեպք չէ, որ տեղի էր ունեցել Չեխովի անվան դպրոցում: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2013 թվականին գրել էր, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի եւ աշակերտներց մեկի մայրիկի՝ Նատալյա Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Եվ, ահա, ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ նա տեղի ունեցած միջադեպի համար դիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Աշակերտուհու մոր՝ ՄԻԵԴ դիմում ներկայացնելու եւ դպրոցի շուրջ անընդհատ աղմկալի պատմությունների շուրջ զրուցեցինք տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ:
armlur.am-ի հետ զրույցում Գայանե Սարուխանյանն ասաց, որ չգիտի, թե ինչ նպատակով են 2012 թվականին տեղի ունեցածը այս օրերին բարձրաձայնում: Անդրադառնալով դպրոցի շուրջ անընդհատ աղմկալի դեպքերին, թե արդյո՞ք այս ամենում իր մեղքի բաժինը չի տեսնում, Գայանե Սարուխանյանը պատասխանեց. «Հեշտ չի լինի վնասել այնպիսի մեկի, որ իր աշխատանքը լավ է կատարում, իսկ Դուք հարցը ձեւակերպեք այսպես, թե ո՞ւմ հանգիստ չեն տալիս դպրոցի հաջողությունները»:
Մեր այն հարցին, որ դպրոցի նախկին աշակերտուհիներից մեկի մայրիկն էլ պատրաստվում է դիմել ՄԻԵԴ, ինչ է նա մտածում այդ մասին, տնօրենն ասաց. «Իր քաղաքացիական իրավունքն է, կարող է անել այն, ինչ հարմար է գտնում: Դա դպրոցին որեւէ մտահոգություն չի կարող պատճառել, որովհետեւ ես իմ արարքների եւ, առհասարակ, դպրոցը իր արարքների համար պատասխանատու է»:




Լրահոս