Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում միավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարությունը.
“Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ: Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը այլևս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորություններն` օրենքով կառավարելու համար։ Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավելի քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։ Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան:
Քաղաքացիների և քաղաքական ուժերի միավորումը կարող է ձևավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։ Հանուն մեր Հայրենիքի կոչ եմ անում միավորվել և թույլ չտալ որևէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական և օրինական Հայաստան”,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս