Հարսնաքարի գործով փաստաբանների բացակայությունը գնահատվեց անհարգելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարսնաքար” ռեստորանային համալիրում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ տուժողի իրավահաջորդի և տուժողների ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանի, Տիգրան Եգորյանի և Լուսին Հակոբյանի բացակայության պատճառով: Նրանք գրությամբ դատարանին հայտնել էին, որ դիտորդական առաքելության կազմում մասնակցում են հանդիպումների, չեն կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել էին դատական նիստը հետաձգել: Դատարանին դիմել էին նաև մեղադրողները և հայտնել, որ դատական նիստին կներկայանան ուշացումով:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տուժող կողմի ներկայացուցիչների բացակայությունը անհարգելի գնահատեց քանի որ դատական նիստերի ժամանակացույցը նախապես համաձայնեցված էր նաև նրանց հետ, ուստի դատարանը հաջորդ՝ փետրվար 25-ի դատական նիստին քննության կառնի նրանց նկատմամբ դատական սանկցիաներ կիրառելու հարցը:
Այսօրվա դատական նիստում նախատեսվում է շարունակել բռնարարքի հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետ Գևորգ Գաֆարյանի հարցաքննությունը: Նախորդ դատական նիստում փորձագետի հարցաքննությունը ընդմիջվել էր օրվա ավարտի կապակցությամբ, փորձագետին հարցեր էին տալիս տուժող կողմի ներկայացուցիչները:
“Փաստինֆո”




Լրահոս