Քոչարյանի խնամին նրա վերադարձի հնարավորության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Armlur.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ ինքը միշտ մասնակից է եղել երկրի քաղաքական զարգացումներին: Նա նշեց, որ լավ կառավարելու դեպքում երկիրը կարող է զարգանալ:

«Շտկելու բաներ շատ կան, աշխատել է պետք` հասնելու արդյունքի: Կարևոր է կառավարման ձևը և կառավարողը, որը կարող է ավելի նորմալ պայմաններ ձևավորի այս երկրի համար», – հավելեց նա:

Նրա խոսքով, եթե մի բան երկար նույնն է մնում, լճանում է և հենց դրա համար է անհրաժեշտ փոփոխություններ կատարել: ՀՀԿ-ական պատգամավորը մեզ հետ զրույցոմ անդրադարձավ նաև «Ոչ»-ի պայքարին և դրանում ՀՀ երկրորդ նախագահ, իր խնամի Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությանը:

Բադալյանի խոսքով, «Ոչ»-ի շարժման մասն կազմող ուժերի ետևից ժողովուրդը չի գնա, քանի որ լիդեր չկա: Մեր դիտարկմանը, Քոչարյանը կարո՞ղ  է լիդեր լինել, Բադալյանը նշեց. «Իրա անունը շահարկում են: Ես իմանալով իրա բնավորության գիծը, կարող եմ ասել, որ եթե մի բան ուզենա ասել, կասի: Ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա ցանկություն ունի վերադառնալու, եթե ունենա` կասի»:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս