Շառլ Ազնավուրը պատրաստ է իր տանն ընդունել սիրիացի փախստականների (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը Փարիզում իր համերգը սկսել է «Ներգաղթյալները» երգով՝ աջակցություն հայտնելով վերջին ամիսներին Եվրոպայում ճգնաժամի մեջ հայտնված ներգաղթյալներին:

«Այս երգը գրված է եղել 30 տարի առաջ, սակայն այն դեռևս արդիական է»,- ասել է երգիչը: «Ինչ կատարվում է փախստականների հետ, ինձ շատ է հուզել, ես պատկերացնում են իմ ծնողների վիճակը, երբ նրանք լքել են Հայաստանն ու եկել Ֆրանսիա: Ահա այս պատճառով էլ, ես միշտ կլինեմ նրանց կողմը, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են»,- հայտարարել է Ազնավուրը:

Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել իր տանն ընդունել փախստականների, որտեղ նա հեշտությամբ կարող է ժամանակավոր կացարաններ տեղադրել նրանց համար:

«Ես առանց որևէ խնդրի մի քանի զեյթունի ծառեր կզոհաբերեմ»,- կատակել է նա Le Parisien օրաթերթին:

Նա նաև կոչ է արել հիշել, թե ինչ են բերել ներգաղթյալները ֆրանսիացիներին, նշելով իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի դեպքը, եգիպտացի կոմպոզիտոր Գայ Բերթին և այլոց:

«Սա ֆրանսիացիների համար արտակարգ հնարավորություն է: Նրանց շարքում կարող են լինել ապագա Ազնավուրներ, ո՞վ գիտի»,- ավելացրել է նա:




Լրահոս