Փետրվարի 20-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և ձախ ձեռքի մասում սուր կտրող ծակող գործիքից ստացված վնասվածքներով բուժկետ է տեղափոխվել Ա. Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Ա. Բ.-ի հայրը հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում, որդուն դանակահարել է Գ. Պ.-ն: Հանցագործության գործիք խոհանոցային դանակն առգրավված է:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: