Իմ առաջարկը վերաբերում էր էներգակիրներին: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր` ԵՏՄ-ում ռուբլիով առևտուր իրականացնելուն, այս մասին նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա հավելեց, թե այս հարցով քննարկումներ են գնում և արձագանք դեռ չկա: «Այդ գործընթացն այդքան արագ չի լուծվելու: Դոլար-դրամ տատանումներն ազդում են, իմ կարծիքով մենք լավ առաջարկ ենք արել», – հավելեց նա:
Անդրադառնալով տնտեսության վիճակին և այն հայտարարություններին, որ Գագիկ Խաչատրյանը այլ բան է նշել, Աբրահամյանը նշեց. «Հարցը տվեք իրեն, կասի` հակառակն է պդնել, թե չէ»:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի խոստացված սուբսիդավորմանը, վարչապետը նշեց. «Այդ 7 դրամը մենք սուբսիդավորելու ենք, հիմա հաշվարկներն են գնում: Կառավարությունը փողը ունի և վճարելու է, անհոգ եղեք»:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան