ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, Հայաստանի ընտրական գործընթացներում իր ակտիվությամբ աչքի ընկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ըստ ամենայնի՝ նրան լուրեր էին հասել, որ Սերժ Սարգսյանը որոշել էր իր ձայները 59-62 տոկոս «խփել»: Համաձայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ դեսպանն ուղղակի եւ միջնորդավորված բանակցություններ է վարել իշխանությունների, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հորդորելով ընտրությունների արդյունքներն աղաղակող կեղծիքներով չամփոփել, քանի որ կարող են հետընտրական հետաքրքիր զարգացումներ լինել: Սակայն իշխող կուսակցությունում դեսպանին հասկացել են, որ ամեն դեպքում մեկ փուլով բացարձակ հաղթանակի մասին է հայտարարվելու եւ վերջ: ՀՀԿ շտաբի մամլո ծառայությունից «Ժողովուրդ»-ի այս լուրը հերքեցին՝ ասելով, որ ՀՀԿ շտաբի պետը չի հանդիպել ԱՄՆ դեսպանին:  




Լրահոս