
ՖԻՖԱ-ն հայտնել է 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողության ժամկետը:
Ոսկե գնդակի պարգևատրումը կկայանա 2016թ. հունվարի 11-ին: Այս մասին հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը:
Նշենք, որ պարգևատրման արարողությունը կկայանա Ցյուրիխում իսկ մրցանակի հիմնական հավակնորդներն են քառակի Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Նեյմարը: