ՀԱՊԿ գագաթաժողովում բարձրացվել են սահմանային լարվածության հետ կապված բոլոր հարցերը. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գագաթաժողովում բարձրացվել են սահմանային լարվածության հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այն խնդիրները, որոնք այսօր առօրյայում դրված են ՀՀ Զինված ուժերի առջև, ինչպես միշտ լիարժեք կատարում ենք: Չեմ կարծումˋ առօրյա նման խախտումների համար պետք է ձայն բարձրացնել, աղաղակել: Եթե այդպիսի փոքր խնդիրներին մեր ԶՈՒ-ն ի վիճակի չէ պատասխանել, մեծ պաշպանության իրականացման ժամանակ ինչպե՞ս ենք գործելու», – նշեց նա, հավելելով, որ իրենք իրենց առջև դրված խնդիրներն այսօր իրականացնում են:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ հակառակորդի կողմից իրականացված գործողություններին հայկական կողմը տալիս  է ադեկվատ պատասխան:




Լրահոս