ԽԼԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ի եւ «Պանորամա»-ի թղթակիցները որոշել են մտնել Էրեբունիում ՀՀԿ-ի կենտրոնական շտաբ, որը գտնվում է վարչական շրջանի շենքի հարեւանությամբ՝ քաղաքապետարանի գերատեսչական շենքի երրորդ հարկում: «Առավոտ»-ը գրում է. «Շենքի առջեւում բազմաթիվ «ջիպեր» էին կանգնած: Երբ փորձեցինք մտնել ներս, շտաբում տեղեկանալ ընտրությունների արդյունքների մասին, մինչ մենք կհասնեինք շտաբ, երկու-երեք տղաներ վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան եւ մտնելով շտաբ, արագ ներսից կողպեցին դուռը: Մենք սկսեցինք թակել դուռը, զանգը տալ, ներսից ձայներ են լսվում, ակնհայտ է, որ մարդիկ կան, սակայն չեն բացում դուռը: Ակնհայտորեն ներսում ինչ-որ բան է կատարվում, եւ պարզ չէ, թե ինչու չեն թողնում մեզ ներս: Մի քանի րոպե անց շտաբից դուրս եկավ մի երիտասարդ, եւ մեր հարցումներին ի պատասխան, թե ինչ էր կատարվում ներսում, ինչու էիք կողպել դուռը, անվայելուչ արտահայտություններ թույլ տալով «Առավոտ»-ի թղթակցի հասցեին, խլեց մեր տեսախցիկն ու հեռացավ»:




Լրահոս