
Հանրապետության հրապարակում այս պահին տեղի է ունենում համերգ` Մեծ Բրիտանիայի ռազմական նվագախմբի և Հայաստանի նվագախմբի համատեղ մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է ևս մեկ անգամ կարևորել հայ-բրիտանական հարաբերությունները:
Համերգի նախաձեռնողը Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունն է: Միջոցառմանը ներկա է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ բարձրաստիճան զինվորականներ, դեսպանատան աշխատակիցներ և այլք: