Ընտրություններից մեկ օր առաջ Երեւանի Հանրապետության հրապարակում հանդիպում է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ու Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար Միլան Ցաբրնոխի միջեւ։ Ուշագրավն այն է, որ նրանք գերադասել են զրուցել հենց դրսում` զբոսնելով:
Նաիրա Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե Ցաբրնոխի հետ հանդիպմանն ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել. «Միլանը իմ վաղեմի բարեկամն է, եւ Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ժամանակ մենք անպայման հանդիպում ենք եւ զրուցում տարբեր հարցերի շուրջ։ Այս անգամ եւս զրուցել ենք որպես վաղեմի բարեկամներ։ Խոսել ենք մեր երկու կուսակցությունների համագործակցության եւ առաջիկա ծրագրերի մասին։ Միլանը Եվրոպական պահպանողականների լիդերներից է, եւ մենք բազմաթիվ հարցեր ունեինք միասին քննարկելու»։ Հարցին, թե ինչու որեւէ սրճարանում չէին նստել, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Կարծում եմ, դրանով մենք որեւէ մեկի սահմանադրական իրավունքը չենք խախտել»։
ԳԱՂՏՆԻ ԶՐՈՒՅՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ