
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորունք գյուղում` կուլտուրայի տան հարևանությամբ, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.38-ին, մարվել` 17.50-ին:
Ամբողջությամբ այրվել է Մ. Ս.-ին պատկանող «ՌԱՖ» մակնիշի 06 LL 629 պետհամարանիշով ավտոմեքենան: