Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Վ. Գ.-ին պատկանող «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1996 թ. ծնված Արման Խ.-ն:
Վերջինս ինքնակամ ներկայացել և տվել է խոստովանական բացատրություն: