
Նախորդ անգամ, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ում դարձավ նախագահող երկիր, արդեն իսկ լավ արդյունք ունեցանք, սակայն դեռ խնդիրներ կան: Անդրադառնալով Հայաստանի` ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու փաստին, այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Կարծում եմ` այս նախագահության ժամանակ մենք կարող ենք այդ հարցն իրական դարձնել, ավելի միս ու արյուն տալ: ՀԱՊԿ անդամ երկրներն այսօր վտանգված են, և մենք ուղղակի հարց ունենք, որ Հայաստանի սահմանների վրա կրակոցներ, զոհեր կան: Այդ կազմակերպությունը մի քիչ պետք է դառնա իրական անվտանգությունը երաշխավորող կառույց», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am -ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան