
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը երեք շաբաթով շարքից դուրս է մնացել, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն ուսի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում: Բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ նրա վնասվածքը լուրջ է և վերականգնման համար երեք շաբաթ է անհրաժեշտ: