Ի՞նչ են անելու «ըմբոստ» ԲՀԿ-ականի հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աբրահամ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են անելու ԲՀԿ-ական «ըմբոստի»՝ Հայկ Խաչատրյանի հետ, ով դեմ է քվեարկել սահմանադրության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն եւ մեր զրույցում ասել, որ իր «դեմ» դիրքորոշումը չի փոխվել: Մանուկյանը, նայելով իր կողքից խրոխտ քայլող Խաչատրյանին, հայտարարեց, որ ԲՀԿ-ն կուռ է, ըմբոստներ չկան։ Ապա աչքերով ինքնախոստովանության էր դրդում Հայկ Խաչատրյանին, բայց վերջինս անդրդվելի ժպտում էր միայն:

Փաստորեն, ոչինչ էլ չի փոխվել, դա խոստովանում են նաեւ Ձեր կուսակիցները, փոխվել է միայն իշխանությունների նկատմամբ ԲՀԿ-ի վերաբերմունքը։ «Չէ, ես կարամ փաստերով բերեմ, թե ինչ ա փոխվել, օրինակ՝ 100 տոկոս համամասնականը նախկինում չկար, հիմա կա, ու էդպես շատ-շատ լավ բաներ»: Իսկ ինչո՞ւ ձեր կուսակցությունում բոլորը չեն վերափոխվել։ «Մենք կուռ ենք ու իրար հետ ենք բոլորս, հիմա էլ դեռ քննարկում ենք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս