Ամենանախանձելին. Կարեն Բեքարյանը Արփինե Հովհաննիսյանի սենյակն էլ «ժառանգեց». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո պատգամավորական մանդատ ստացած եւ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստին խորհրդարան եկած ՀՀԿ ցուցակի հաջորդ պատգամավորացուն՝ Կարեն Բեքարյանը, ով «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահն է, առաջին նիստում ամենանախանձելի վիճակում էր հայտնվել: Առաջին օրվա առավոտյան, երբ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարությանը հարցրինք` որտեղ է նստելու «նորընտիրը», ասացին` դեռ չգիտենք: Բանն այն է, որ Արփինե Հովհաննիսյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի այն եզակի պատգամավորն էր, որն առանձին սենյակ ուներ, իսկ իր գործավարներն էլ իրենց սենյակն ունեին: Մյուս պատգամավորները նստում են «համատեղ»:

Փաստորեն, ԱԺ այդ հարկաբաժնում երկու սենյակ էր ազատվել: Ընդ որում, հարցի նրբությունն այն էր, որ Կարեն Բեքարյանն արտաքին կապերի հանձնաժողովն է նախընտրել, իսկ սենյակն իրավականի հարկաբաժնում է: Ի դեպ, Բեքարյանի` արտաքին կապերի հանձնաժողովի անդամության հարցն արդեն իսկ կարգավորված է. Ռոբերտ Սարգսյանին (Տարոն Մարգարյանի աներորդուն) արտաքին կապերի հանձնաժողովից օրերս տարհանել են դեպի իրավական հարցերի հանձնաժողով, որտեղ Հովհաննես Սահակյանը «վճռական մենակի» կարգավիճակում պայքարում էր հանուն սահմանադրության. հանձնաժողովում ձայների առավելություն ապահովելու համար այստեղ եւս մեկ ՀՀԿ-ական էր անհրաժեշտ: Եվ առաջին նիստի օրվա երկրորդ կեսին «ստրաննիկի» կարգավիճակով խորհրդարանի միջանցքներում թափառող «անտուն» Բեքարյանն արդեն սենյակ ուներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս