
Հուլիսի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1991 թ. ծնված Հերմինե Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1969 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով սեպտեմբերի 15-ին ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: