
ՌԴ Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևն առաջարկել է ոչնչացնել պատժամիջոցային ու ոչ որակյալ մթերքները ոչ միայն սահմանին, այլ նաև ԵՏՄ անդամ երկրների ներսում, գրում է BBC-ին:
Նրա խոսքով՝ սննդամթերքի ոչնչացման վերաբերյալ հավելյալ լիազորությունների մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ԵՏՄ անդամ երկրների՝ Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի հետ:
Հավելենք, որ ավելի վաղ Տկաչևն առաջարկել է սահմանին ոչնչացնել ռուսական պատժամիջոցների տակ հայտնված սննդամթերքները, ինչի հետ համաձայնել է Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն էմբարգո է սահմանել ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Նորվեգիայից ու այլ երկրներից սննդամթերքի ներկրմանը՝ ի պատասխան Ղրիմի անեքսիայից հետո ՌԴ հանդեպ կիրառված պատժամիջոցների:
Թարգմանիչ՝ Տաթև Ֆռանգյան