Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Մասիսում, նախնական տեղեկություններով, ինքնասպանության փորձի դեպք է եղել: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` 35-ամյա մի կին փորձել է թույն խմելու միջոցով ինքնասպան լինել: Նույն թույնը նա տվել է նաև իր 4-ամյա դստերը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կինը որոշ ժամանակ առաջ ամուսնալուծվել էր, բնակվում է մոր և դստեր հետ: Արդյոք տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար, դեռևս վաղ է ասել, սակայն Մասիսում լուրեր են շրջանառվում, թե երիտասարդ կինը չէր կարողանում համակերպվել ամուսնալուծվածի կյանքին և սոցիալական պայմաններին: Նույն լուրերի համաձայն` ամուսնալուծության պատճառը եղել է ամենօրյա վեճերն ու անհաշտությունները:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ նա Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից է: Մասիս ԲԿ-ից Armlur.am-ը տեղեկացավ, որ կնոջ և երեխայի վիճակը կայուն ծանր է, նրանք իրենց մոտ են տեղափոխվել «թունավորում՝ սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ:
Այժմ դեպքի առթիվ նյութեր են նախապատարստվում: