
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն իր թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի Կիևի «Դինամո»-ի դեմ հանդիպմանը:
Այս կերպ նա մասնակցել է եվրագավաթային 151-րդ հանդիպմանը: Այդ ցուցանիշով Կասիլյասը կրկնել է Չավիի նվաճումը, ով մինչ այժմ միանձնյա գլխավորում էր ցուցակը: