
Առջիկա օրերին ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին նոր պայմանագիր կստորագրի փարիզյան ակումբի հետ: Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու էր 2019 թվականին:
Le Parisien-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի ղեկավարները որոշել են նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, քանի որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն: Ակումբը նախատեսում է բարձրացնել նրա աշխատավարձը՝ հասցնելով այն տարեկան 5-6 մլն եվրոյի: