
Լիբիայի Զուարա նավահանգստում նավթի մաքսանենգության փորձի համար կալանվել է ռուսական լցանավ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Տրիպոլիում չճանաչված իսլամական կառավարության հայտարարությանը:
Լցանավը, ինչպես տեղեկացվում է, նավարկել է Ռուսաստանի դրոշի տակ ու ձերբակալվել է սեպտեմբերի 16-ին՝ օրվա երկորդ կեսին: 11 ռուսներից բաղկացած անձնակազմը կալանված է:
Լիբիայի ճանաչված կառավարությունից ու Ռուսաստանի ԱԳՆ-ից դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել:
Թարգմանիչ՝ Տաթև Ֆռանգյան