Մայրը կտրել է որդու պարանոցին ինքնասպանության նպատակով գցած լարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 22-ի գիշերը 28-ամյա մի երիտասարդ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: NEWS .am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը, ով Էրեբունի համայնքի Դմիտրով փողոցի բնակիչ է, գիշերը իրենց տան խորդանոցում փորձել է ինքնասպանություն գործել:  Նա հոսանքալարը գցել է պարանոցին ու կախվել, մայրը նկատելով որդուն կախված վիճակում` վրա է հասել ու կտրել լարը եւ նրան արագ տեղափոխել հիվանդանոց: Թեեւ մորը հաջողվել է կանխել ինքնասպանությունը, սակայն որդու վիճակն այս պահին ծանր է:




Լրահոս