![](https://armlur.am/wp-content/uploads/2013/02/22//41707.jpg)
Հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում փետրվարի 21-ին՝ ժամը 22.00-ին, հաղորդում է ստացվել, որ “սուր թունավորում շմոլ գազով” ախտորոշմամբ Աշտարակի Վարդանանց փողոցի թիվ 2 տնից բուժօգնության են տեղափոխվել 2011 թ. ծնված Հրայր Շահնազարյանը, 2008 թ. ծնված Էռնեստ Շահնազարյանը և 1977 թ. ծնված Կարինե Ծատուրյանը: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, տանը գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է հետաքննություն: