Քիչ առաջ ԱԺ-ում ընթացող հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի «Էյր Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, դիմելով սահմադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանը լողավազանի բազմաթիվ այցելուների աչքի առաջ ծեծի է ենթարկել և առևանգել «Էյր Արմենիայի» տնօրենին:
Հիշեցնենք, որ Արսեն Ավետիսյանը հետ էր վերցրել իր բողոքը, ինչն էլ պատճառ էր դարձել, որ քրեական գործ ընդդեմ ՀՖՖ նախագահի չհարուցվի: