Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Սիրելինե՛ր, Այսօր, փետրվարի 22-ին, ժամը 5-ին Ազատության հրապարակ:Գնում ենք ամրացնելու, բետոնելու Րաֆֆիի թիկունքը, որպեսզի իր կայացրած որոշումը բխի բոլորիս սրտից, լինի ամենաօրինականն ու հյուսված լինի պողպատյա մանրաթելերով: Առանց մեր հավաքական ուժի ներդրման, առանց ինքնազոհողությունների երբե՛ք չենք կարող ՀԱՂԹԱՆԱԿ ակնկալել: Այս ոգով ու ջանքով եթե Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում կանգնեինք ու տարբեր մակարդակի կեղծարարներից, սրիկաներից պաշտպանեինք Րաֆֆու ձայները, այսօր այլ կլիներ իրականությունը: Չեմ կարող զսպել ինձ ու չբարձրաձայնել այն գյուղապետերի, քաղաքապետերի ու ընդհանրապես այն ծախու հոգիների մասին, ում հանցավոր գործողությունների շնորհիվ շատ գյուղերում, հատկապես Կոտայք, Գեղարքունիք, Սյունիք մարզերի, արձանագրված է բնակչության 97-100 տոկոս մասնակցություն,ակնհայտ կեղծիք, որի մասին գիտի հենց Սերժ Սարգսյանը: Լցոնել են, Րաֆֆու քվեաթերթիկները հարյուրներով անվավեր են ճանաչել կամ դրել են Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների վրա:
Այս մասին ամենից ճշգրիտ տեղյակ են հանրապետականի նախընտրական շտաբում, որտեղ խոստացել էին շատ ավելի անարդար տոկոսներ, սակայն շատ ու շատ ընտրատեղամասերում մեր քաղաքացիական հասարակության իսկական քաղաքացիների շնորհիվ այդ կեղծիքները կանխվեցին: Եկեք խորհենք նաև այս մասին, որ պարտավոր ենք ընտրություններից առաջ համախմբվել արդար, առանց կեղծիքի ընտրություններ անցկացնելու գործընթացում՝ որպես վստահված անձ, որպես հանձնաժողովի անդամ, թե չէ, ինչպես տեսնում եք Ընտրական օրենսգիրքը բողոքարկման այնպիսի ժամկետներ ու մեխանիզմներ է դնում մեր առաջ, որոնք պարզապես խոչընդոտ են արդարությանը: Կոչ եմ անում այսօրվանից, արդար ընտրությունների անցկացման նպատակով, հավաքագրվել ապագա ցանկացած ընտրության գործընթացին՝ ՏԻՄ-ից սկսած”: