Ադրբեջանում հայրերը հրաժարվում են սեփական զավակներից՝ Ալիևին քննադատելու համար. BBC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում գնալով անհանգստացնող միտում է դառնում, երբ ընդդիմադիրների ծնողները հրաժարվում են սեփական երեխաներից, նրանց հարազատների ու մերձավորների ձերբակալությունները, ովքեր համարձակվում են քննադատել երկրի իշխանություններին, գրում է BBC-ն:

Անցած շաբաթ ընդդիմադիր Ռասուլ Մուրսալովի հայրը, ով քաղաքական հետապնդումների արդյունքում այժմ Հոլանդիայում է, դիմել է Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիային ու իրավապահ մարմիններին՝ հայտարարելով սեփական որդուց հրաժարվելու մասին:

Հավելենք, որ սա Ադրբեջանում վերջին ամիսներին տեղի ունեցած արդեն երկրորդ նման մեծ արձագանք ստացած իրադարձությունն է. մինչ այդ հարազատները հրապարակայնորեն հրաժարվել էին Էմին Միլլիից՝ Meydan TV ընդդիմադիր մեդիահարթակի ղեկավարից:

Ճիշտ է, եթե իրավապաշտպանների կարծիքով կատարվածը վկայում է երկրում քաղաքական վիճակի վատթարացման մասին, ապա իշխանական համակարգի ներկայացուցիչները սա դիտավորյալ քաղաքականություն են համարում՝ այդպիսով Ադրբեջանի իշխանություններին հրեշ ներկայացնելու համար:




Լրահոս