Փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գեւորգ Թ.-ին, որը փորձել էր բացել սուպերմարկետի դրամարկղը, սակայն նրա գործողությունները կանխվել էին աշխատակիցների կողմից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն: