Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր եւ կես քայլով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դավիթ Ջոջուայից (Վրաստան):
Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանն ընթանում է 2-րդ, Տեր-Սահակյանը` 4-րդ տեղերում: 6 միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Վլադ-Քրիստիան Ջիանուն (Ռումինիա): Այսօր եզրափակիչ տուրում Տեր-Սահակյանը սեւերով խաղում է Ջոջուայի, Գրիգորյանը` Ջիանուի հետ, փոխանցում է “Շախմատային Հայաստանը”: