
Ադրբեջանը դադարեցնում է ԵՄ հետ միջխորհրդարանական համագործակցությունը մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի պատճառով:
Եվրոպացի չինովնիկները պահանջել են ադրբեջանական իշխանություններից ազատ արձակել որոշ բանտարկյալների ու կոչ են արել միջազգային դիտորդներ չուղարկել այդ երկիր խորհրդարանական ընտրություններին:
Ի պատասխան՝ Բաքուն դադարեցրել է իր գործունեությունը Եվրոնեսթի խորհրդարանական ասամբլեայում ու հարցականի տակ է դրել «Արևելյան գործընկերությանը» երկրի հետագա մասնակցությունը: