
Ինչպես հայտնի է` այս օրերին ԵԽԽՎ պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը գտնվում է Ղարաբաղում, որտեղ զբաղված է իր` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի աշխատանքներով:
Armlur.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հայկական կողմը միանշանակ դեմ է այդ վենագրով զեկույցի պատրաստմանը և այդ մասին բազմիցս բարձրաձայնել է:
Մեր հարցին` տեղյակ եք, թե նա ինչով է զբաղվում Ղարաբաղում, Զոհրաբյանը նշեց. «Ուոլթերն ինձ համար ընդամենը զբոսաշրջիկ է: Զբոսաշրջիկ Ուոլթերի վոյաժներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում», – ասաց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան