Հռիփսիմե Խուրշուդյանը ԲԱԼԻԿԻ Է ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն ու իր ամուսինը` Տարոն Թովմասյանը, բալիկի են սպասում: Հռիփսիմեն հղիության չորրորդ ամսում է: Ապագա մայրիկն ու հայրիկը երեխայի սեռը կիմանան հաջորդ ամիս: Մեզ հետ զրույցում  Հռիփսիմեն խոստովանեց, որ ինքն աղջիկ է ուզում, ամուսինը՝ տղա: Բայց ամենակարեւորը` առողջ բալիկ լինի: 
Այս պահին մարզուհին, բնականաբար, սպորտով չի զբաղվում, պասիվ կյանք է վարում, անգամ մեքենա չի վարում: Հռիփսիմեն մեզ ասաց, որ բալիկի ծնվելուց հետո կվերադառնա մեծ սպորտ, որովհետեւ 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն ունի: Դրանից հետո արդեն ինքն ու ամուսինը կմտածեն երկրորդ երեխան ունենալու մասին:




Լրահոս