
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՕԼ 370 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամեզրով անցնող ջրահեռացման համակարգում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Մ.-ին պատկանող ավտոմեքենան: