
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան լուրջ վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռոմա»-ի հետ արտագնա մրցավեճում (1:1): Բրազիլացի ֆուտբոլիստը փոխարինման դուրս գալուց հետո 1 րոպե անց խաղային դրվագում հարված է ստացել «գայլերի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանից :
Նա պատգարակի օգնությամբ լքել է խաղադաշտը: Նախնական բուժզննումը ցույց է տվել, որ Ռաֆինյան ծնկի կապանների պատռվածք է ստացել: Այսպիսով, 22-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 6 ամիս: