ՀՀ մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա էին նախատեսել ԵԱՀԿ գրասենյակի դիմաց. որոշված էր Միջազգային դիտորդներին հրաժեշտ տալ այսօր ու ի նշան ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հնչեցրած գնահատականների շուրջ դժգոհության, վերջիններիս հուշանվեր հանձնել:
ԵԱՀԿ գրասենյակի դիմացի մայթում, սակայն ակցիայի մասնակիցներն ընդհարվել են իրավապահների հետ, ովքեր այս պահին էլ խոչընդոտում են ակտիվիստների տեղաշարժը դեպի ԵԱՀԿ գրասենյակի մայթ:
Ակցիայի մասնակիցները փորձեցին իրավապահներից ճշտել, թե օրենքի որ հոդվածով են նման կերպ խոչընդոտում իրենց ակցիան, մինչդեռ ոստիկանության ներկայացուցիչը նշեց, թե որ հոդվածով և հավելեց. “Ձեզ պետք չի ձեր ակցիան, այլ մեզ հետ ընդհարում է պետք, ես այդես եմ կարծում”:
HayNews .am