Երեկ` փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում “Օպել” մակնիշի 31 ՏՏ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Նորքի վարչական շրջանի Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու ծառին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և 2 ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնց շտապօգնության մեքենաները տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի