«Ֆուկուսիմայի» հետևանքները. ճապոնացին 2 մետրանոց հրեշ ձուկ է որսացել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնացի ձկնորսը Հոկայդո կղզու ափերին հսկայական ծովային հրեշի է որսացել: Համացանցում մի լուսանկար է հայտնվել, որում տղամարդը մեծ ջանքեր գործադրելով իր ձեռքերում է պահում մի հսկայական ձկի: Նկարում պատկերված ձուկը նման է ֆանտաստիկ ֆիլմերից հրեշներին: Չնայած փորձագետները կարծում են, որ սա պարզապես չափազանց խոշոր ծովագայլ է:

Եթե սա ծովագայլ է, ապա այն կարելի է համարել իր տեսակի մեջ ամենախոշոր ձուկը: Համարվում է, որ այս ձկան երկարությունը կարող է հասնել մինչև 112 սմ, իսկ քաշը՝ 15 կգ: Սակայն նկարում պատկերված ձուկը ակնհայտորեն հասնում է 2 մ և, դատելով ձկնորսի դեմքի արտահայտությունից, բավականին ծանր է կշռում:

xw_1149512




Լրահոս